Զատկի տոնին Վրաստանում տաք եղանակ է սպասվում

Զատկի տոնին Վրաստանում տաք եղանակ է սպասվում

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության հիդրոմետ ծառայության տվյալներով, ապրիլի 4-ից 5-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են թեթև տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հարթավայրերում և ցածրադիր գոտիներում կլինի՝ +12, +17 աստիճան:

Ապրիլի 5-ին արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +16, +21: Շիդա Քարթլիի շրջանում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հնարավոր է նվազի մինչև -3 աստիճան:

Թբիլիսիում հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճանի սահմաններում, իսկ գիշերը՝ +2, +4:

Զատկի տոնին՝ ապրիլի 7-ին, 8-ին, 9-ին հնարավոր է եղանակը տաքանա՝ հասնելով մինչև 23-ից 28 աստիճանի, բարձրադիր գոտիներում ՝ 19-ից 24, իսկ բարձր լեռնային գոտիներում՝ 10-ից 15 աստիճանի:

www.aliq.ge



Opinion, pooling and voting