Շարադրության մրցույթ՝ նվիրված Վրաստանի և Հայաստանի անկախության 100 ամյակին

Շարադրության մրցույթ՝  նվիրված Վրաստանի և Հայաստանի  անկախության 100 ամյակին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և կրթության բաժնի կողմից հայտարարվել է շարադրության մրցույթ ՛՛Բարեկամության և եղբայրության 100 ամյակին՛՛ թեմայով: Շարադրությունը նվիրված է Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների անկախության 100 ամյակին: Մրցույթին կարող են մասնակցել բարձր դասարանցիներին:

Շարադրության մրցույթի առաջին փուլը կայանալու է ապրիլի 10-ին: Մրցույթի մասնակից յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական կազմ ընտրելու է լավագույն աշխատանքները և ներկայացնելու է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և կրթության բաժին: Շարադրությունների մրցույթի երկրորդ փուլը տեղի կունենա Նինոծմինդա քաղաքի դպրոցներից մեկում նույն թեմայով:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և կրթության բաժնի ղեկավար Լաուրա Վարժապետյանի խոսքով՝ երկրորդ փուլի անցկացման նպատակն է ստուգել երեխաների գիտելիքները:
Մրցույթի լավագույն հեղինակները կպարգևատրվեն մայիսի 26-ին Անկախության տոնի միջոցառումների շրջանակներում:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և կրթության բաժնի ղեկավար Լաուրա Ղազարյան-Վարժապետյանի հետ.

Անահիտ Զալալյան