Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը

Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբում, մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Վրաստանի ԱԳՆ առաջին տեղակալ Դավիդ Զալկալինանին ներկայացրել է թվով տասներորդ «Ազգային տարեկան ծրագիրը»: Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ժամանակ դաշնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ի կազմում և դրական են գնահատել «Ազգային տարեկան ծրագրով» ներկայացված բարեփոխումների օրակարգը:

Դավիդ Զալքալինանին շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին Վրաստանի եվրաատլանտյան ձգտմանը աջակցելու, երկրի պաշտպանունակության ուժեղացման մեջ ներդրման և բարեփոխումների գործընթացին աջակցելու համար: