Հանդիպում Վրաստանի ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչների հետ

Հանդիպում   Վրաստանի ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչների հետ

Մարտի 22-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում կայացավ Վրաստանի ուսանողական խորհրդարանի հանդիպումը մունիցիպալիտետի ղեկավարության հետ: Հանդիպմանը քննարկվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ուսանողության մասնակցությունը ուսանողական խորհրդարանի ծրագրերին:

Ծրագրերը ուղղված են առաջին հերթին ուսանողների գիտելիքների բարձրացմանը ուսանողական ճամբարների օգնությամբ:

“Ուսանողական խորհրդարանը ստեղծվել է Վրաստանի խորհրդարանի գրադարանների կոնֆերանսի ժամանակ:Հույս կա, որ ուսանողական խորհրդարանը կլինի օրենսդրական նոր նախաձեռնությունների և առաջարկների կրող,-նշեց ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչ Գիգա Գլունչաձեն:

«Ուսանողական խորհրդարանի ծրագրով Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում նախատեսվում է բացել ամառային ճամբարներ, որին կարող են մասնակցել Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդները: Ծրագրվում է նաև երիտասարդներ հրավիրել նաև Հայաստանից»,-նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

2018թ. ստորագրվել է հուշագիր Կրթության և գիտության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների առ այն, որ երիտասարդներին վերաբերող հարցերը վերապահվում են տեղական ինքնակառավարման մարմիններին:

Գարուշ Արզումանյան