Ջիգրաշենից Արմինեն 8 տարեկանից արաբերեն է խոսում

Ջիգրաշենից  Արմինեն 8  տարեկանից արաբերեն է խոսում

Ծնողների համար այս անհասկանալի լեզվով Արմինե Եզեկյանը արաբերեն է սկսել խոսել դեռևս 8 տարեկան հասակում: Այժմ Արմինեն 12 տարեկան է: Անցյալ տարի ծնողները Արմինեին տարել են լեզվաբանի մոտ Երևան:

Արմինեն նշում է, որ նա արաբերեն է սովորել արաբերեն հաղորդումներ դիտելով և ամեն ինչ հասկանում է:

Ճշտելու համար թե ինչ աստիճանի վրա է գտնվում Արմինեի արաբերենի իմացությունը, մենք Skype-ի միջոցով կապվեցինք արաբերեն լեզվի մասնագետ Նինո Սուրմովայի հետ և խնդրեցինք նրան Արմինեի հետ զրուցել արբերեն լեզվով: Նրանց երկխոսությունը տևեց 5 րոպե և այդ ընթացքում Արմինեն հաղորդակցության հետ կապված ոչ մի խնդիր չունեցավ, ինչպես այնուհետև նշեց մասնագետը:

Արմինեն, չնայած որ խոսում է արաբերեն, սակայն գրել և կարդալ չգիտի: Նա մտադիր է Youtube-ի առցանց դասերի օգնությամբ սովորել նաև արաբերեն գրել և կարդալ: Նա նպատակ ունի լավ տիրապետել արաբերենին, իսկ հետագայում դառնալ արաբերեն լեզվի մասնագետ:

Հեղինակ՝ Գաուշ Արզումանյան