Նինոծմինդայի երեխաները մասնակցեցին «Բարեկամություն 2018» հայ-վրացական փառատոնին

Նինոծմինդայի երեխաները մասնակցեցին  «Բարեկամություն 2018» հայ-վրացական  փառատոնին

Մարտի 17-18-ը Հայաստանի Էջմիածին քաղաքում կայացավ «Բարեկամություն 2018» հայ-վրացական մանկապատանեկան չորրորդ փառատոնը:

Փառատոնը կազմակերպել էր «Մինորա» մշակութային կենտրոնը: Վրաստանից փառատոնին ամեն տարի ներկայանում են բազմաթիվ համույթներ: Նինոծմինդան փառատոնին մասնակցում էր երկրորդ անգամ: Այս տարի փառատոնին մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի և Մշակույթի կենտրոնի սաները:

Երաժշտական դպրոցի անունից հանդես եկան «Իմեդի» պարային անսամբլը՝ պարուսույց Թամազ Մելիքիձեի գլխավորությամբ, ներկայացնելով 2 վրացական պարային համարներ՝ ՛՛Քարթուլի՛՛և ՛՛Աճարուլի՛՛ և վոկալի անսամբլը՝ Իրինա Քոլյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով «Կախուրա» երգը:

Մշակույթի կենտրոնի անունից հանդես եկավ «Փարվանա» անսամբլը և փառատոնին ներկայացրեց՝ «Ռաչուլի», «Կարնո քոչարի», «Քոչարի», «Սարդարապատ» և «Հայոց աշխարհ» պարային համարները, պարուսույցներ Զեփյուռ Ղարսլյանի և Սևակ Բդոյանի ղեկավարությամբ:

Երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանի խոսքով՝ հանդիսատեսը նրանց շատ ջերմ է ընդունել, իսկ կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի վրա է եղել:
Մանկապատանեկան փառատոնի բոլոր մասնակիցներին տրվեցին նվերներ:

Հայ-վրացական մանկապատանեկան «Բարեկամություն» փառատոնը գերազանց հնարավորություն է երկու հարևան երկրների համար մշակութային եկխոսության և փորձի փոխանակման տեսանկյուից:

Բորիս Ղարսլյան