Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհին՝ ՛՛Էտալոն՛՛ մրցույթի հաղթող

Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհին՝  ՛՛Էտալոն՛՛  մրցույթի հաղթող

Մարտի 9-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ ՛՛Էտալոն՛՛ 2017-2018թթ. ինտելեկտուալ խաղի երկրորդ փուլը:
Առաջին փուլը անցկացվել էր դպրոցներում:
Ինտելեկտուալ խաղը Նինոծմինդա քաղաքում անցկացվում է արդեն անգամ:

Մրցույթն սկսելուց առաջ «Էտալոն» ինտելեկտուալ մրցույթի հեղինակ և վարող Գոչա Տկեշելաշվիլին 2016-2017թթ. խաղի հաղթող Օրլովկայի հանրային դպրոցի աշակերտուհի Դարյա Ստրուկովային շնորհեց Ոսկե ֆոնդի անդամության դիպլոմ, իսկ Օրլովկայի դպրոցի տնօրենին՝ նվիրեց գիրք, որը փոխանցել էր Վրաստանում Լիտվայի դեսպանատունը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների տնօրեններին և Ռեսուրս կենտրոնի ղեկավարին հանձնեց դիպլոմներ ՛՛Էտալոն՛՛ մրցույթի հետ ակտիվ համագործակցության համար:

Այս տարի խաղին մասնակցում էին մունիցիպալիտետի դպրոցների 81 աշակերտ: Դահլիճում ներկա էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, դպրոցների տնօրեններ, Ռեսուրս-կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձեն և երկրպագուներ:

Մրցույթում ներառված էին 20 հարցեր բոլոր առարկաներից: Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար մասնակցին տրվում էր 15 վայրկյան ժամանակ: Լարված խաղից հետո Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ջեմմա Սեյրանյանը, հավաքելով 90 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նրան շնորհվեց «Էտալոն-Նինոծմինդա» դիպլոմ:

2018 թ. հունիս ամսին Ջեմման կմասնակցի մեծ եզրափակչին, որը կկայանա Թբիլիսի քաղաքում:

Մրցույթի անցկացման համար տեղական մունիցիպալիտետը հատկացրել էր 3 հազար լարի գումար:
Մանրամասների մասին լսեք նյութում.

Հեղինակ՝ Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting