Միջոցառումներ` նվիրված Կանանց միջազգային օրվան

Մարտի 7-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ միջոցառում` նվիրված Կանանց միջազգային օրվան:
Կենտրոնի ճեմասրահում ժամը 14:00-ին կայացավ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես: Ինչպես նշեց քաղաքապետարանի Մշակույթի բաժնի ղեկավար Լաուրա Վարժապետյանը ցուցահանդեսի կազմակերպման նպատակն էր, որ համերգի եկած հանդիաատեսը տեսնի և ավելի լավ ճանաչի մեր կողքին ապրող տաղանդավոր մարդկանց: Ցուցահանսեսին ներկայացված էին նաև աշակերտների ստեղծագործությունները

Ժամը 16:00-ին մեկնարկեց տոնական համերգը, որին հանդես եկան Մշակույթի կենտրոնի, Նինո պանսիոնատի սաները: Ինչպես մյուս միջոցառումներին, այս անգամ ևս դահլիճում քիչ համդիսատես կար:

Նիջոցառումները կազմակերպվել էին քաղաքապետարանի Մշակույթի բաժնի նախաձեռնությամբ:


Անահիտ Զալալյան