Դանիան Վրաստանին 27 մլն եվրո կհատկացնի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման համար

Դանիան Վրաստանին 27 մլն եվրո կհատկացնի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման համար

Դանիայի կառավարությունը Հարևանության ծրագրի շրջանակներում Վրաստանին 27 մլն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը Թբիլիսում երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Միխաիլ Ջանելիձեի և Անդերս Սամուելսենի հանդիպման արդյունքներով:

«Դանիայի Հարևանության ծրագիրը և հատկացվող 27 մլն եվրոն կծառայեն Վրաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ավելի ամրապնդմանը, տնտեսության կայուն զարգացմանը»,- հայտարարել է Ջանելիձեն:

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Դանիայի կառավարության նշված ծրագիրը հաշվարկված է 2017-2021 թթ. համար և ենթադրում է օգնության ցուցաբերում Վրաստանին և Ուկրաինային երկու հիմնական ուղղություններով՝ աջակցություն ժողովրդավարությանը և մարդու իրավունքների ամրապնդմանը, աջակցություն տնտեսական կայուն և ընդգրկուն զարգացմանը: