Թբիլիսիում հայտնաբերել են ավելի քան 500 կգ անորակ միս

Թբիլիսիում հայտնաբերել են ավելի քան 500 կգ անորակ միս

Վրաստանի սննդի ազգային գործակալության փորձագետները մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում Թբիլիսիում հայտնաբերել են ավելի քան 500 կգ անորակ միս: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը` հղում կատարելով Newsgeorgia.ge կայքէջին:

Գործակալության պաշտոնական էջում տարածված հայտարարությունում ասվում է, որ տեսուչները մայրաքաղաքի մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոններում հայտնաբերել են «Նոր միս» ընկերության անորակ մսեղենը: Նշվում է, որ մսամթերքի ծագումը կասկածելի է եղել, իսկ նրա պահպանման ժամկետը՝ անցած: Բացի այդ, ընկերությունը չի ներկայացրել անասնաբույժի կողմից կենդանու առողջական վիճակի մասին ծանուցում:

Սննդի ազգային գործակալությունը տուգանել է ընկերությանը` պարտադրելով ոչնչացնել ողջ ապրանքը: