Քննությունների գնահատման համակարգում նորամուծություններ են սպասվում

Քննությունների  գնահատման համակարգում նորամուծություններ են սպասվում

Այս տարի գիտելիքների գնահատման համակարգում նորամուծություններ են մտցվելու (հանձնել է և չի հանձնել, გადალახა, არ გადალახა), որը նախատեսում է քննությունների հանձման նվազագույն շեմի հաղթահարում: Վրաստանում գործում է գնահատման 10 բալանոց համակարգ, իսկ անցողիկ շեմը համարվում է 5,5 միավորը: Ի տարբերություն նախկինի, երբ աշակերտը հանձնում էր քննությունը համակարգչով, նրա ստացած գնահատականը երևում էր էկրանին, այժմ քննությունն ավարտելուց հետո աշակերտը չի իմանալու իր ստացած իրական գնահատականը, այլ փոխարենը նրան համակարգիչը կտեղեկացնի թե արդյոք նա հաղթահարել է նվազագույն շեմը:

Մանրամասների մասին զրուցեցինք թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանի հետ.