Հեշտիա գյուղի աշակերտները հանդիպեցին ղեկավարության հետ

Հեշտիա գյուղի աշակերտները հանդիպեցին ղեկավարության հետ

Փետրվարի 16-ին Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտները` “Քաղաքացիական կրթություն” առարկայի իրենց ուսուցչի` Լալազար Արոյանի ուղեկցությամբ հանդիպում ունեցան մունիցիպալիտետի ղեկավարության հետ:

Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Աշակերտները ծանոթացան քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատանքի հետ և հնչեցրին իրենց հուզող հարցերը:

Առաջին հանդիպումը կայացավ սակրեբուլոյի նախագահի աշխատասենյակում, որտեղ խոսվեց նաև, թե ինչպես կարելի է զարգացնել գյուղատնտեսությունը մունիցիպալիտետում:
Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը աշակերտներին կոչ արեց մասնագիտություն ընտրելիս երկար մտածել և անկախ ամեն ինչից կյանքում լավ մարդ լինել:

Երկրորդ հանդիպումը անցկացվեց քաղաքապետի աշխատասենյակում: Աշսկերտներին հետաքրքրում էր երիտասարդներին վերաբերող նախագծերը: Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ այսուհետ ինքը ավելի սերտ համագործակցություն է ունենալու դպրոցների հետ: Աշակերտների համար կազմակերպվելու են թրենինգներ, ճամբարներ և այլ ծրագրեր:

Մանրամասների մասին զրուցեցինք մանկավարժ Լալազար Արոյանի հետ.