Փոկա գյուղի ուսանողները հանդիպեցին ղեկավարության հետ

Փոկա գյուղի ուսանողները հանդիպեցին ղեկավարության հետ

Փետրվարի 15-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի վարչական շենքում կայացավ հանդիպում ուսանողության և մունցիպալիտետի ղեկավարների միջև:

Հանդիպմանը մասնավորապես ներկա էին Նինոծմինդայի մունցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետի տեղակալ Ալեքսանդր Միքելաձեն, քաղաքապետի Փոկա գյուղի ներկայացուցիչը, գյուղի ուսանողները, գյուղի կանանց եկեղեցու միանձնուհիները, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները: Հանդիպմանը ուսանողները պատմեցին իրենց և բուհերում ունեցած իրենց հաջողությունների մասին: Ուսանողների մի մասը արդեն ավարտել են ուսումը և անցել են աշխատանքի հենց գյուղում:
Ուսանողները մինչ բուհ ընդունվելը վրացերեն և անգլերեն են սովորել գյուղի կանանց եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցում: Վրաց լեզվի և գրականության մանկավարժ Կլարա Փոցխարաշվիլիի խոսքով՝ ապագա ուսանողները մեծ փորձ և գիտելիքներ են ձեռք բերել կիրակնօրյա դպրոցում:

՛՛Ես շատ ուրախ եմ, որ մի քանի տարի անց Փոկա գյուղը աչքի է ընկնելու իր հաջողակ և բանիմաց կադրերով՛՛,- իր խոսքում նշեց Փոցխարաշվիլին:

Ուսանողներից Ջիվան Մկրտչյանն էլ, ով Թբիլիսիի Իվանե Ջվախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին կուրսի ուսանող է, նշեց, որ ուսումը մարդու կյանքում առաջին տեղում է լինելու և շատ կարևոր է պետական լեզվի իմացությունը:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն էլ նշեց, որ վիճակագրության համաձայն՝ Նինոծմինդայի մունցիպալիտետի շրջանավարտների 80 տոկոսը բարձրագույն կրթություն ստանում են Թբիլիսիի համալսարաններում, մեծ թիվ են կազմում հատկապես Գանձա և Փոկա գյուղերի շրջանավարտները: Քաղաքապետը հույս հայտնեց, որ մի քանի տարի անց պրոֆեսիոնալ կադրերը էլ ավելի են շատանալու:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting