Մանկապարտեզների կրթական համակարգը կբարելավվի

Մանկապարտեզների կրթական համակարգը կբարելավվի

Այս տարի Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և կրթության բաժնի աշխատանքի հիմնական ուղղվածությունը լինելու է նախադպրոցական հաստատությունների ուղղությամբ:
Այս տարի տեղական բյուջեից մշակույթի ոլորտին հատկացվել է 812 հազար լարի, ինչև 87 հազար լարիով ավելի շատ է քան նախորդ տարի:

Մշակույթի կենտրոնների և հուշարձանների պահպանության համար հատկացվել է 110,000 լարի, գրադարաններին՝ 69,000 լարի, «Ծիծեռնակ» մանկապարտեզին՝ 425 000 լարի, «Ձնծաղիկ» մանկապարտեզին՝ 42 000 լարի, արտադպրոցական դաստիարակությամբ զբաղվող հաստատություններին 65,000 լարի, երաժշտական ​​դպրոցին՝ 67,000 լարի, Վահան Տերյանի տուն-թանգարանի ծախսերը հոգալու համար՝ 14, 000 լարի, Նինոծմինդա քաղաքի թանգարանին` 20,000 լարի:

Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը պետք է ամբողջովին փոխվի: Հունվարին սակրեբուլոյի նիստի ժամանակ հաստատվեցին 5 կանոնակարգեր, որոնք բխում են 2016թ. Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին: Այդ կանոնակարգը ներքին մոնիթորինգի, որակավորման պահանջները մանկապարտեզների տնօրենների նկատմամբ, աշխատակազմի վարքի մասնագիտական ​​էթիկայի մասին, Մշակույթի և կրթության բաժնի կողմից նախադպրոցական հաստատությունների և դրանց գրանցման ուղղությամբ մոնիթորինգի անցկացման կարգի և կանոնների մասին:

«Այս ամենը պետք է կատարվի փուլերով: Այս փուլում ոչ նյութա-տեխնիկական բազան, ոչ էլ կադրերը չեն համապատասխանում չափանիշներին: Այս փուլում նախադպրոցական դաստիարակության կրթական ուսումնական հաստատությունների հետագա գործունեության համար օրենքից բխող այս պահանջները ամբողջովին կատարելը այս փուլում միանգամից հնարավոր չէ, սակայն մենք ձգտում ենք դրան»,- նշեց Մշակույթի, կրթության և հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Լաուրա Վարժապետյանը: Նրա խոսքով՝ մունիցիպալիտետի խնդիրն է ընդլայնել նախադպրոցական կրթությունը, որը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 9 մանկապարտեզ: Մանկապարտեզների ընդհանուր վիճակը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Իսկ իրավիճակը շտկելու համար որոշակի ժամանակ է տրվում, այլապես գրանցումը կդադարի, իսկ մանկապարտեզները կփակվեն: Լիցենզավոր հարցերով զբաղվելու է Մշակույթի, կրթության և հուշարձանների պահպանության բաժնի կողմից: Մոնիտորինգային խումբը ներառում է մշակույթի և կրթության ծառայությունների ներկայացուցիչներին, փորձառություն ունեցող ուսուցիչ, ճարտարագետ կամ ճարտարապետ, առողջապահական ոլորտի որևէ աշխատող: Վիճակը գնահատվում է ըստ չորս չափանիշների:

Մշակույթի ոլորտում աշխատում են ըստ խիստ ռազմավարական պլանի, որը կազմվել է չորս տարվա համար՝ /2018-2021 թթ/:

«Մենք չենք կարող չիրականացնել այդ ծրագիրը: Մեր բոլոր ջանքերը ուղղել ենք դրա իրականացմանը: Միջոցառումների գրաֆիկի մեջ առանձնապես փոփոխություններ չեն սպասվում: Այս տարի միջոցառումների ժամանակացույցում մտցվել է քաղաքի տոնը, որը նշվելու է հոկտեմբերին: Այս տոնին ներգրավվելու են ոչ միայն քաղաքի բնակիչները, այլեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերը», – նշեց տիկին Վարժապետյանը: