Դուխաբորներ. Պահպանելով ազգային մշակույթն ու պատմությունը

Դուխաբորներ. Պահպանելով ազգային մշակույթն ու պատմությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում ապրում են դուխաբորներ, ովքեր այստեղ են տեղափոխվել 19-րդ դարի կեսերին:

Գորելովկայում պահպանվել է դուխաբորներիպատմության և մշակույթի թանգարանը: Այսօր գրեթե երկու հարյուրամյակ անց դուխաբորների մեծ մասը գնացել են Ռուսաստան: Ներկայումս գյուղում ապրում են դուխաբորների 35 ընտանիք:

Գյուղի կենտրոնական մասում է գտնվում դուխաբորների մանկատունը, որը բաղկացած է մի շարք շինություններից: Հարևանությամբ գտնվող մեկ հարկանի շինությունում են հավաքվում դուխաբորները, որպեսզի, ինչպես իրենք են նշում, Աստծո հետ տեսակցելու:

Գորելովկայում մեր նկարահանող խմբին իրենց տանը ջերմորեն ընդունեցին Օսլոպովիների ընտանիքը: Տատյանա Օսլոպովան մեզ դիմավորեց ավանդական դուխաբորյան հագուստով: Նա մեզ ցույց տվեց ձեռքով կարված դուխաբորյան տարազը, ինչպես նաև պատմեց ավանդական ճաշատեսակների մասին:
Ավանդական հագուստը դուխաբորները անձամբ են կարում և փոխանցում սերնդե սերունդ: Ազգային հագուստի յուրաքանչյուր գույն իր նշանակությունն ունի: Սևը խորհրդանշում է հողը, դեղինը` արևը, իսկ գույնզգույն գծերը` երկրից դեպի երկինք ճանապարհը: ” Մենք դուխաբոր ենք, մենք հոգով Աստծուն ենք աղոթում և խոնարհվում նրա առաջ: Այստեղ սրբապատկերներ չկան, մենք աղոթում ենք անմիջական կերպով”,- նշեց Տատյանան:

Բորիս Ղարսլյան